ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայկական պարը հիացրեց Պրահայի հանդիսատեսին

Հայկական պարը հիացրեց Պրահայի հանդիսատեսին
20.07.2014 | 13:50

Հուլիսի 18-19-ին Պրահայում անցկացված միջազգային ֆոլկլորային խմբերի պարի և երաժշտության 5-րդ փառատոնին մասնակցում էին Հայաստանից ժամանած երեք պարային խմբեր՝ Երևանից «Ոսկե աստղեր» և «Ինսայթ» պարային համույթները և Գորիսի «Սյունիք» մանկական պարային համույթը։ Առաջին օրը Պրահայի ազգային թատրոնի բացօթյա տարածքում, իսկ հուլիսի 19-ին նաև Չեխիայի ֆիլհարմոնիայի՝ Ռուդոլֆինում համերգասրահի հարակից բացօթյա բեմահարթակում 10 երկրներից ժամանած 20-ից ավելի խմբերի ելույթների շարքում ծածանվեց նաև հայկական եռագույնը։ Հայ պատանիները կատարեցին հայկական ժողովրդական ու ազգագրական պարեր։ Ընդունելությունը թե´ տեղացիների, և թե´ զբոսաշրջիկների կողմից շատ ջերմ էր։ Փառատոնի ավարտին հայկական բոլոր խմբերի ղեկավարները՝ Ռուդիկ և Արման Ղուկասյանները , Էդգար Հովհանիսյանն ու Վահե Մելքումյանը, պարգևատրվեցին փառատոնի «Արթ ֆեստիվալ Պրահա 2014 » դիպլոմներով և հուշանվերներով։

Ի դեպ, Պրահայից «Ոսկե աստղեր» և «Ինսայթ» պարային համույթները մեկնեցին Բուդապեշտ, ուր ելույթներ կունենան ֆոլկլորային փառատոնում, իսկ այնտեղից կմեկնեն Սլովակիա և Իտալիա, որտեղ նույնպես սպասվում են ելույթներ։

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ